Հիտլերի երբեմնի շտաբում մարդկային մասունքներ են հայտնաբերվել
Նացիստական Գերմանիայի երբեմնի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի՝ Լեհաստանում գտնվող «Գայլի որջ» անվանումն ունեցող շտաբում, ավիացիայի ռայխս-նախարար Հերման Գյորինգի բնակարանի տարածքում լեհ եւ գերմանացի հնագետները հինգ մարդկային մնացորդներ են հայտնաբերել, այդ թվում՝ նորածին երեխայի։ Համաձայն տեղի մամուլի հրապարակումների, մարդկային մնացորդները վերջույթներ չեն ունեցել։ Հնագետներից Օկտավիան Բարտոշեւսկին հայտնել է, որ իրենք ապշած են գտածոյով։ Մարդկային մնացորդները հայտնաբերվել են գրեթե պատահաբար։
Նույնիսկ հավանական էլ չեն համարել, որ նոր բան այդտեղից հնարավոր է հայտնաբերել, քանի որ տարածքը համարվում էր լավ ուսումնասիրված։ Հնագետներից մեկի ուշադրությունը գրավել է հին փայտե հատակը։ Ուսումնասիրությունը պարզել է, որ այդտեղ ջրի խողովակ կա եւ մարդկային գանգի մնացորդ։
Կարծիքներ