Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Նիստին մասնակցում են նաեւ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԱԽ մյուս անդամները: Մեր տեղեկություններով՝ նիստին քննարկվում են Ադրբեջանին հանձնվող հայկական մյուս բնակավայրերի հարցերը: Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Տիգրանաշենի թեման:
Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 7-ին տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների նիստից հետո պաշտոնական Բաքվից հայտարարել էին, որ «սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի ազատման հարցը»։ Ըստ Մուստաֆաևի գրասենյակի, դրանք են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու,ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Քյարքին՝ Տիգրանաշեն:
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ