Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Ռյուտեն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդերլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը հաստատել են դաշինքի անդամ բոլոր 32 երկրները, գրում է Politico-ն։ 

Ռյուտեից բացի ռազմական դաշինքի ղեկավարի պաշտոնին հավակնում էր Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, սակայն հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, նա հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին։

Ռյուտեն իր նոր պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։ 

Նոր գլխավոր քարտուղարի պաշտոնական հաստատումը տեղի կունենա հուլիսին՝ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում, հայտնում է հրատարակությունը։