Կյանքից հեռացել է լեգենդար Սազերլենդը

Կյանքից հեռացել է լեգենդար Սազերլենդը

89 տարեկանում մահացել է կանադացի անվանի դերասան Դոնալդ Սազերլենդը։ 
Այս մասին հունիսի 20-ին X սոցիալական ցանցում հայտնել է նրա որդին՝ Քիֆերը։

«Ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ հայրս՝ Դոնալդ Սազերլենդը, մահացել է»,- գրել է նա։
Դերասանի որդին չի նշել մահվան պատճառը, սակայն հավելել է, որ հորը համարում է կինոյի պատմության ամենակարեւոր դերասաններից մեկը։

Սազերլենդը արժանացել է «Էմմի»-ի, «Ոսկե գլոբուս»-ի և պատվավոր «Օսկար»-ի։

Նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կողոպուտ իտալական ձևով», «Հպարտություն և նախազգուշացում», «Քաղցած խաղեր» և շատ այլ ֆիլմեր։ Դերասանի ֆիլմագրությունը ներառում է 193 ֆիլմ։