Մարիա Թերեզա Լիուզո․ իտալական պոեզիայի երազագրողը

Մարիա Թերեզա Լիուզո․ իտալական պոեզիայի երազագրողը

Մարիա Թերեզա Լիուզոն իտալական Կալաբրիայից է: 1970 թվականին նրա պոեզիան առաջին անգամ հրատարակվում է ամսագրում։ Լիուզոն բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է՝ «Արմատներ» (1992), «Հոգեբանություն» (1993), «Ապեյրոն» (1995), «Մարդկություն» (1996), «Էվթանազիա դ'Ուտոպիա» (1997), «Պատկերի դիահերձում» (1999), «Ջրի դանդաղ թրթռումը» (2001): Նրա բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական տարբեր լեզուներով և ներկայացվել բանաստեղծական անթոլոգիաներում։ 1997 թվականին լույս է տեսել երկլեզու՝ անգլերեն/իտալերեն «Genesis» վերնագրով գիրքը, որում ներառված են Մարիայի բանաստեղծությունները՝ անգլիացի բանաստեղծ Փիթեր Ռասելի թարգմանությամբ։ Ձեզ ենք ներկայացնում հայերեն թարգմանությամբ նրա 2 ստեղծագործություն։

ՍՈՒՐԲ
Լուսաբացի բողբոջներում
օդը պատված է արեգնափայլով․
մենք ծնվում ենք ցողունից,
որ ներկում է լռությունը:

ԵՐԲ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԿՆՔԻՆ

կոնֆետի անհամափաչափ ձայնարձակումներով,
մեկ պարզ ճիչով՝
իբրև փոթորկում մակընթացային ձևերի,
սահմանել ձեռքերի սկիզբը։

Չվախենաք, սակայն, 
որ չսպասեմ Ուլիսեսի վերադարձին,
և Արևին, որ թակարդում եմ իր գրկում, 
նրա, որի վրա միշտ կարելի է հույս դնել
կակաչի խառնարանում։

Ես հագցնում եմ մահճակալը՝ 
որպես լուսնային շքեղ հարսնացու,
քանի որ ես քեզ զգում եմ որպես զեփյուռ, 
որ հարաճուն մեղմացնում է 
կյանքի ձեռնաայնի հանդեպ ցանկությունը:

ԼՍԻՐ

Ընթանալ դեպի քամու սիմֆոնիան,
իր վեհ նոտաներով՝
սփռված հոկտեմբերյան հատապտուղների մեջ։

Թափանցիկ գիշերներում
երազների ու աստղերի,
բերանն ումպ-ումպ ըմբոշխնում է
արվեստացոլ Լուսնին՝
ցանկության և սիրո.
Յուրաքանչյուր թարթի սպասումներն այլևս իրական են
Եվ թարթն զգխլխիչ է իրոք․․․

Թարգմանությունը՝ Արա Ալոյանի