ՌԴ-ն Ճապոնիային մեղադրել է թշնամական քաղաքականության մեջ

ՌԴ-ն Ճապոնիային մեղադրել է թշնամական քաղաքականության մեջ

Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական քայքայման մեղավորը Ճապոնիան է. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ կներդրվեն հակաքայլեր։

«Ճապոնիան հիմնարար գնահատականներ է ներկայացրել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ, որոնք աննախադեպ ցածր մակարդակի են հասել վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմի անհեռատես թշնամական քաղաքականության պատճառով»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։ 

Նշվում է, որ Ռուսաստանի դեմ Ճապոնիայի նոր պատժամիջոցները հերթական քայլն են դարձել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների լիակատար ոչնչացման ուղղությամբ, ուստի Մոսկվան հնարավորինս կոշտ կպատասխանի։ 

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ Տոկիոն փորձում է խախտել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական գործընկերությունը։

Մինչ այս Ճապոնիան պատժամիջոցներ էր կիրառել 11 արտասահմանյան ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները շրջանցելու համար։ Պատժամիջոցներն առնչվել են նաև 42 ռուսական կազմակերպությունների։