Госдума-ին Госдура է անվանել. Վոլոդինը վրդովված է Բաստրիկինի խոսքերից

Госдума-ին Госдура է անվանել. Վոլոդինը վրդովված է Բաստրիկինի խոսքերից

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ է արձագանքել Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի՝ Պետդումայի վերաբերյալ հայտարարությանը։ Ըստ Վոլոդինի՝ Բաստրիկինը «վիրավորել է ժողովրդին»՝ խորհրդարանին անվանելով «պետական ​​հիմար» / Госдура - խմբ./:

«Պատգամավորներն ընտրվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից, նա վիրավորել է ժողովրդին»,- ասել է Վոլոդինը Պետդումայի Telegram ալիքի մեկնաբանությունում։

Ավելի վաղ, ելույթ ունենալով ՍՊՏՀ-ի շրջանակում, Ալեքսանդր Բաստրիկինը պատգամավորներին խնդրել է արագացնել միգրանտներին վերաբերող օրենքների ընդունում: Նա բավականին կոշտ, նույնիսկ՝ ռասիստական բնույթի որակումներ էր արել ՌԴ-ում ապրող և աշխատող օտարերկրյա քաղաքացիների մասին, ինչպես նաև անպարկեշտ համեմատություն արել Պետդումայի վերաբերյալ:

«Այստեղ պատգամավորներ չկա՞ն։ Դուք պատգամավոր եք, չէ՞։ Ասացեք, խնդրում եմ, ի՞նչ է կատարվում Պետդումայում, ընդհանուր առմամբ շահագրգռված են իրավիճակի լարվածությանը համապատասխանող նոր օրենքներ ընդունելու մեջ,- - հարցրել է Քննչական կոմիտեի ղեկավարը՝ հավելելով,- Շատ կուզենայի իմանալ, թե երբ է մեր պետական ​​հիմարը լավ օրենքներ ընդունելու»։