Իրանում լռության օր է. վաղը նախագահ կընտրեն

Իրանում լռության օր է. վաղը նախագահ կընտրեն

Իրանում նախագահական ընտրությունների նախօրեին լռության օր է հայտարարվել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նախընտրական քարոզարշավը, որը տեւել է գրեթե մեկ ամիս, ավարտվել է այսօր՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին։

Ըստ օրենքի, ողջ օրվա ընթացքում արգելված է քարոզչական միջոցառումների անցկացումը, իսկ քվեարկության օրը չի թույլատրվում կրել քարոզչական որևէ խորհրդանիշ:

Նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու։ Նրանց թվում են՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին (բոլորը պահպանողականներ) և առողջապահության նախկին նախարար, ծնունդով ադրբեջանցի Մասուդ Փեզեշկիանը։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին. դրանք նշանակվել են ավիավթարի հետևանքով երկրի նախագահ Իբրահիմ Ռայիսիի զոհվելուց հետո։