Այսօրվա հավաքին կքննարկվի երկու կարևոր թեմա

Այսօրվա հավաքին կքննարկվի երկու կարևոր թեմա

«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է․

«Հանդիպում ենք այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա․

Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները։

Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը։

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։