Լեհաստանը պատրաստվում է պատերազմե՞լ Ռուսաստանի հետ

Լեհաստանը պատրաստվում է պատերազմե՞լ Ռուսաստանի հետ

Associated Press-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի իշխանությունները սկսել են «Արձակուրդներ բանակի հետ» կոչվող նախագիծը, որն ուղղված է զինված ուժերի շարքերը նորակոչիկներով համալրելուն։ Ինչպես նշում է հրատարակությունը, զինվորականներն այս ծրագիրն իրականացրել են «ռուսական սպառնալիքի» պայմաններում 98000-անոց լեհական բանակն ընդլայնելու որոշման ֆոնին։

Դրան կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան բոլոր ցանկացողները։ Ծրագիրը տևում է 28 օր, որից հետո դրա մասնակիցները երդվում են և հնարավորություն ունեն համալրելու պահեստազորը կամ շարունակելու ծառայությունը տարածքային պաշտպանության ոլորտում։