Դեռ չգիտեմ, թե ինչ խորհուրդ պիտի տամ․ Փաշինյանի նորանշանակ խորհրդական

Դեռ չգիտեմ, թե ինչ խորհուրդ պիտի տամ․ Փաշինյանի նորանշանակ խորհրդական

Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը դեռ չգիտի, թե Փաշինյանին ինչ խորհուրդներ պիտի տա, առաջարկը ստացել է՝ ընդունել է։ Լոռվա դպրոցներից մեկում Փաշինյանի արձանագրած թերություններից հետո պաշտոնանկ եղած Խաչատրյանը պնդում է՝ իրեն չեն հեռացրել, ինքն է իր դիմումի համաձայն դուրս եկել աշխատանքից։ Խաչատրյանի խոսքով՝ ինքն աձնական պատճառներ է ունեցել, որ դուրս է եկել։ 
«Դուք որևիցե մեկից լսե՞լ եք, որ ես դրա համար եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել, ազատվել։ Դա զուգադիպություն է եղել»,-ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ որպես զինվորական Փաշինյանին խորհուրդ տա կորցրած տարածքները հետ վերադարձնելու մասին՝ պատասխանեց. «ՀՀ տարածքը 29 743 քկմ է, դա չի էլ քննարկվում։ Դիվանագիտական ճանապարհով պետք է խնդիրը լուծվի։ Մենք չպետք է շեղվենք խաղաղության պայմանագրի օրակարգից»։

Մանրամասն՝ տեսանյութում