2 դիետա նպաստում են արյան մեջ շաքարի նվազեցմանը 

2 դիետա նպաստում են արյան մեջ շաքարի նվազեցմանը 

Բարձր ճարպայնության դիետան, որում միաժամանակ ածխաջրերի պարունակությունը չափազանց նվազեցված է /անվանումը` կետո դիետա/ ինչպես նաեւ ցածր կալորիականության դիետան, կամ «հեղուկ» սնվելը օգնում են կայունացնել արյան մեջ շաքարի կամ որ նույնն է՝ գլյուկոզայի պարունակությունը՝ առաջին տիպի դիաբետ ունեցողների մոտ, կարծում են ամերիկացի գիտնականները։ Հետազոտությունները պարզել են, որ ցածր կալորիականության դիետան, որի հիմքում հեղուկ մթերքներն են՝ ապուրները, սմուզիները եւ այլն, դեռ վաղուց են մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվել որպես առաջին տիպի դիաբետ ունեցող մարդկանց համար ընդունելի սննդակարգ։ Այս դիետայով սնվելիս, ըստ մասնագետների, առանց դեղամիջոցների, հնարավոր է արյան մեջ նորմայի սահմաններում պահպանել շաքարի պարունակությունը։

Կետո-դիետան եւս կարող է արդյունավետ մեթոդ լինել արյան մեջ շաքարի պարունակության վերահսկման համար։ Այստեղ կարեւոր է, որ ածխաջրերի պարունակությունը օրական կտրվածքով նվազեցվի մինչեւ 20-35 գրամ, ինչպես նաեւ ավելացվի ճարպերի պարունակությունը։ Ածխաջրերի կրճատումը, ըստ մասնագետների, նվազեցնում է բազմակի անգամներով արյան մեջ գլյուկոզայի կտրուկ տատանումների հավանականությունը։ Կետո-դիետայով սնվողները պետք է իրենց սննդակարգում ներառեն տավարի, հավի, խոզի միս, ծովամթերքներ, ձուկ, պանիրներ, որոնք պարունակում են շատ քանակությամբ ճարպ, բանջարեղեն, որոնք պարունակում են քիչ քանակությամբ ածխաջեւր, ինչպիսիք են ավոկադոն, սպանախը, սմբուկը, վարունգը, ցուկինին, կանաչ պղպեղը, բրոկոլին եւ գունավոր կաղամբը։