Apple-ը դադարեցրել է iPhone-ի ապառիկ վաճառքը 

Apple-ը դադարեցրել է iPhone-ի ապառիկ վաճառքը 

Apple ընկերությունը դադարեցրել է իր Apple Pay Later ծառայությունը Միացյալ Նահանգներում, գործարկումից մի քանի ամիս անց, հայտնում է Financial Times պարբերականը։ Ընկերությունը մտադիր է անցնել վարկավորման նոր ծառայության գործարկման։

Այն օգտատերերը, որոնք արդեն ձեռք են բերել Apple-ի սմարթֆոնները Apple Pay Later ծառայության միջոցով, կկարողանան օգտվել այդ ծառայության ընձեռած հնարավորություններից, սակայն նոր վարկավորում այլեւս չի առաջարկվի։ Apple Pay Later-ը գործարկվել էր անցյալ տարի եւ համարվել լուրջ ներխուժում բանկային համակարգ, քանի որ ընկերությունը ինքնուրույն էր ձեւակերպում 50-1000 դոլարի չափով վարկավորումը սմորթֆոնների գնման համար, առանց բանկերի հետ գործակցության։