ՌԴ-ն 10 հազար միգրանտ է ուղարկել ռազմաճակատ

ՌԴ-ն 10 հազար միգրանտ է ուղարկել ռազմաճակատ

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտ ուղարկվել է ռազմաճակատ՝ Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

«Գրանցված է ավելի քան 30 հազար քաղաքացիություն ստացած անձ: Նրանց շուրջ 10 հազարն արդեն ուղարկվել է հատուկ ռազմական գործողության գոտի», - նշել է Բաստրիկինը, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները: