Որ սննդամթերքն է օգնում նիհարելուն

Որ սննդամթերքն է օգնում նիհարելուն

Չնայած բարձր կալորիականությանը, ընկուզեղենը ոչ միայն չի խանգարում մարդու նիհարելուն, այլ հակառակը` օգնում է։ Այս մասին հայտնում է HealthDay-ը։ Իրականացվել է թվով յոթ հետազոտություն, որի արդյունքում պարզել են, որ ընկուզեղենը հետազոտություններից եւ ոչ մեկի ընթացքում չի դարձել մարդու քաշի նվազեցմանը խանգարող գործոն։ Որոշ դեպքերում ցուցանիշները ցույց են տվել, որ ընկուզեղենն նպաստել է քաշի նվազեցմանը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մարդն ուտի օրական 40-85 գրամ նուշ, գետնանուշ, պիստակ կամ ընկույզ, կարող է որոշ ժամանակ հետո նիհարել 1,3-7,2 կգ։ Գիտնականները նշում են, որ ընկուզեղենը հարուստ է չհագեցած օգտակար ճարպերով, բուսական սպիտակուցներով եւ սննդային մանրաթելերով, որոնք կարեւոր նշանակություն ունեն մարդու մոտ հագեցման զգացողության առաջացման համար եւ պաշտպանում են մարդուն հավելյալ կալորիաներ ընդունելուց։ Ընկուզեղենը նաեւ օգնում է պահպանել գլխուղեղի, սրտի եւ աղիքների առողջ վիճակը։