Մոլդովան նախապատրաստվում է ԵՄ անդամակցության բանակցություններին 

Մոլդովան նախապատրաստվում է ԵՄ անդամակցության բանակցություններին 

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին։ Բանակցությունները տեղի կունենան հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում։ Մոլդովայի կողմից որպես գլխավոր բանակցող է նշանակվել եվրոպական ինտեգրացիայի հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան։

Սանդուն նաեւ հանդիպել է Եվրոպական ինտեգրացիայի հարցերով ազգային հանձնաժողովի անդամների հետ, քննարկելու համար մոլդովական կողմի բանակցային դիրքորոշումը։ Հանդիպման ավարտից հետո նա հայտարարել է, որ Քիշնեւը կատարել է Եվրահանձնաժողովի բոլոր ցուցումները, որոնք անհրաժեշտ են անդամակցության բանակցությունների մեկնարկի համար։