Այսօր ամառային արեւադարձն է՝ վերջին 228 տարվա մեջ ամենաառանձնահատուկը 

Այսօր ամառային արեւադարձն է՝ վերջին 228 տարվա մեջ ամենաառանձնահատուկը 

Այս տարվա ամառային արեւադարձը կսկսվի ավելի վաղ, քան լինում է սովորաբար։ Այս մասին հայտնում են գիտնականները։ Որպես կանոն այն լինում է հունիսի 21-ին։ Այդ ժամանակ Երկիր մոլորակի հյուսիսային բեւեռը առավելագույնս թեքված է լինում Արեգակի կողմը, ինչի պատճառով Հյուսիսային կիսագնդում վրա է հասնում ամենից երկար օրն ու ամենից կարճ գիշերը։

Սակայն այս տարի ամառային արեւադարձը սկսվելու է հունիսի 20-ին, ըստ Գրինվիչի ժամանակի 20: 50-ին։ Սա ամենավաղ ամառային արեւադարձն է լինելու, սկսած 1796 թվականից։