Նախազգուշացրել են Boeing 737 Max-ի սալոնում հնարավոր ծխի առկայության մասին 

Նախազգուշացրել են Boeing 737 Max-ի սալոնում հնարավոր ծխի առկայության մասին 

Ամերիկյան  Southwest Airlines եւ American Airlines ավիաընկերությունները իրենց օդաչուներին նախազգուշացրել են, որ եթե թռիչքի ժամանակ Boeing 737 Max օդանավի շարժիչում հայտնվի թռչուն, հնարավոր է, որ սալոնում լինի ծխի առկայություն։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ սա կարելի է համարել Boeing 737 Max օդանավների եւս մեկ խնդիրը։

Ավելի վաղ, ԱՄՆ Կոնգրեսի Սենատում հրապարակվել էր զեկույց, որում ասվում էր, որ Boeing ընկերությունը հնարավոր է, որ իր օդանավներում կիրառել է ոչ սարքին սարքավորումներ, եւ այդ մասին իշխանություններին չի իրազեկել։ Այս տարվա հունվարին էլ Boeing 737 Max օդանավը օդ բարձրանալուց կարժ ժամանակ անց արտակարգ վայրէջք էր կատարել, քանի որ տեղի էր ունեցել ապահերմետիկացում, ինչից հետո կորցրել էր ֆուզլյաժի մի մասը։ ԱՄՆ ոլորտային գերատեսչությունը այս տեսակի օդանավի կիրառության վրա ժամանակավոր արգելանք է դրել, եւ կարգադրել ստուգել այս մոդելի բոլոր օդանավները։