ՔՊ-ն պատրաստվում է քաղաքական ժողովին

ՔՊ-ն պատրաստվում է քաղաքական ժողովին

Հունիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Ամփոփվել են Կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հավաքել է Սայաթ-Նովա փողոցում գտնվող գրասենյակ։ Մեկ ավտոբուս զորք էր հսկում ՔՊ գրասենյակի տարածքը: