ԱԺ նախագահի խոսնակն ազատման դիմում է գրել

ԱԺ նախագահի խոսնակն ազատման դիմում է գրել

ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանն ազատման դիմում է գրել․

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, 
Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ  նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: 
Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ: 
Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք՝ այսօր մենք գրել էինք, որ հունիսի 25-27-ն  ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։ 11 հոգանոց պատվիրակությունում, ուշագրավ է, որ այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ: