Այս տարի ավելի շատ փախստականներ ենք վերաբնակեցնելու. Բայդենի ուղերձը

Այս տարի ավելի շատ փախստականներ ենք վերաբնակեցնելու. Բայդենի ուղերձը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որն ավանդաբար նշվում է հունիսի 20-ին:

«Փախստականների համաշխարհային օրը Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հավատարմությունը ողջ աշխարհում փախստականների արժանապատվությանն ու պաշտպանությանը: Այստեղ՝ տանը, մենք հպարտ ենք, որ վերականգնել ենք ԱՄՆ փախստականների ծրագիրը և այս տարի ավելի շատ փախստականներ ենք վերաբնակեցնելու, քան 30 տարվա ընթացքում ցանկացած ժամանակ»,-ասված է Սպիտակ տան ղեկավարի ուղերձում: