Մարդկանց որ խմբին է ավելի շատ սպառնում դեմենցիայի վտանգը 

Մարդկանց որ խմբին է ավելի շատ սպառնում դեմենցիայի վտանգը 

Մարդիկ, ովքեր ունեն մեթաբոլիկ համախտանիշ, ավելի շատ են ենթակա հիշողության եւ մտածողության հետ խնդիրներ ունենալու ռիսկին։ Այս մասին հայտնում է Diabetes Care-ը։ Մեթաբոլիկ համախտանիշը սահմանվում է երեք եւ ավելի նշանների առկայությամբ, որոնք են՝ կոնքի մեծ շրջագիծը, արյան մեջ ճարպերի կամ որ նույնն է՝ տրիգլիցերիդների պարունակության բարձր մակարդակը, արյան բարձր ճնշումը, արյան մեջ շաքարի պարունակության բարձր մակարդակը, լավ խոլեստերինի պարունակության ցածր մակարդակը։

Աշխարհում ամեն չորրորդ չափահաս մարդը տառապում է մեթաբոլիզմով։ Նորագույն հետազոտությունները պարզել են, որ մեթաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց մոտ գլխուղեղի գորշ նյութի պարունակությունն ավելի քիչ է, քան այդ համախտանիշ չունեցողների մոտ։ Հետազոտություններն արվել են բրիտանացիների շրջանում։ Պարզվել է նաեւ, որ մեթաբոլիկ համախտանիշ ունեցողների մոտ հանդիպում է գլխուղեղի անոթների վնասում, մի բան, որ հանդիպում է դեմենցիայի ժամանակ։

Բացի այդ, մեթաբոլիզմ ունեցողները հիշողության, վերացական մտածողության հետ կապված թեստային վարժություններ լուծելիս, ավելի վատ արդյունքներ են ունեցել։ Գիտնականները նշում են, որ հաջորդիվ իրենց խնդիրն է լինելու պարզել, թե ինչպիսի պրոֆիլակտիկայի կիրառումը կարող է բերել մեթաբոլիկ վիճակի կառավարմանն ու բուժմանը, որպեսզի նաեւ բարելավի գլխուղեղի աշխատանքը թե միջին տարիքում, թե տարեց հասակում։