«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն հրաժարվել է տեղափոխվել «Բավարիա»։ Այս մասին հայտնում է Trivela-ն։ Նշվում է, որ Կազեմիրոն դեմ չի եղել փոխել ակումբը եւ տեղափոխվել Մյունխեն, սակայն «Բավարիայի» առաջարկությունը նրան ձեռնտու չի եղել։ Սա երկրորդ անգամն է, որ բավարացիները հետաքրքրություն են ցուցաբերում բրազիլացի կիսապաշտպանի հանդեպ։

Առաջին անգամ կողմերը շփումներ են ունեցել 22/23 սեզոնի ավարտին։ Կազեմիրոյի հրաժարվելուց հետո բավարական ակումբը կենտրոնացել է «Ֆուլհեմի» կիսապաշտպան Պալյինյիի վրա։ Վերջինիս հետ պոտենցիալ գործարքը գնահատվում է 45 միլիոն եվրո։