Բելառուսը բողոքի հայտագիր է հղել Հայաստանին. նոր շրջադարձ
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել պաշտոնական Երևանին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպման առնչությամբ, հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին։
Ըստ տեղեկությունների՝ Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է տրվել նշված հանդիպման կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Վիլնյուսում կայացած հանդիպմանը, որն առաջացրել էր պաշտոնական Մինսկի բողոքը, Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել պաշտոնական Երևանին՝ Բելառուսի իշխանությունների և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի սերտ համագործակցությունը կշարունակվի։
Կարծիքներ