Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Պետդեպ

Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Պետդեպ

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է: 
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա հստակ հասկացրել ենք»,- լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի խոսնակը:

Միաժամանակ Միլլերը չի նշել, թե դա երբ կարող է տեղի ունենալ:

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում մոտ ապագայում ընդլայնվելու ցանկություն չկա։