ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման համար։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ շարժումը ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարությունը.

«Սա համարում ենք կարևոր քայլ մեր ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման համախմբման ճանապարհին, ինչպես նաև հարաբերությունների պատմության նոր էջ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջեւ»։

Հիշեցնենք, այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Պաղեստինի պետականությունը ճանաչելու մասին:

Գերատեսչությունում նշել են, որ «Երևանն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ»:
Այս հայտարարությունից հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել այդ երկրում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը՝ զրույցի և նկատողություն ստանալու նպատակով:

«Հրապարակ»-ին տված մեկնաբանությունում էլ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրեց, որ Իսրայելում ՀՀ դեսպանը դեռ հանդիպում չի ունեցել հրեական պետության արտաքին գերատեսչությունում: