2 հազար տարեկան ծաղկամանը գնվել է որպես հասարակ տնային իր` 4 դոլարով 

2 հազար տարեկան ծաղկամանը գնվել է որպես հասարակ տնային իր` 4 դոլարով 

Մեքսիկայում սովորական կոմիսիոն խանութից գնված ծաղկամանը պարզվել է, որ երկու հազար տարեկան արտեֆակտ է, որը մայա ժողովրդի մշակույթի նմուշ է։ Գիտնականները նշել են, որ այդքան հնության ծաղկամանի հայտնաբերումը, այն էլ նման լավ վիճակում, մեծ հաջողություն պետք է համարել։

Ծաղկամանը գնվել է մոտ 4 դոլարով։ Սկզբում գնորդը մտածել է, որ այն մոտ 20 կամ 30 տարվա հնության է, իսկ երբ տարել է ստուգման, պարզվել է, որ ծաղկամանը երկու հազար տարվա է։ Ծաղկամանը մասնագիտական ստուգման տալու գաղափարը նրա մոտ ծնվել է այն ժամանակ, երբ մեքսիկական թանգարաններում նա տեսել է արտեֆակտներ, որոնք չափազանց նման են եղել իր գնած ծաղկամանին։