ՀՀ-ի դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում եղե՞լ է. ԱԳՆ-ի պարզաբանումը

ՀՀ-ի դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում եղե՞լ է. ԱԳՆ-ի պարզաբանումը

Տեղեկացրել ենք, որ Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ՝ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի որոշումից հետո:

Ինչպես նշել են հրեական պետության արտաքին գերատեսչությունում, հայ դիվանագետը կանչվել է ԱԳՆ՝ զրույցի և նկատողություն հայտարարելու համար:

«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,-«Հրապարակ»-ին տված մեկնաբանությունում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: