Օրվա որ ժամին է ճիշտ մարզվելը․ գիտնականներ 

Օրվա որ ժամին է ճիշտ մարզվելը․ գիտնականներ 

Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարզումների համար ամենից արդյունավետը օրվա երեկոյան ժամերն են։ Երեկոյան ֆիզիկական ակտիվությունը կարգավորում է մարդու արյան մեջ եղած գլյուկոզայի պարունակությունը։ Սա հատկապես կարեւոր է ավելորդ քաշ եւ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։

Միջինը 47 տարեկան մոտ 200 կամավորների շրջանում իրականացված երկշաբաթյա հետազոտությունները տվել են բավականին հետաքրքիր արդյունք։ Կամավորների շարժունակությունն արձանագրել են հատուկ սարքերը՝ աքսելերոմետրները։ Պարզվել է, որ ամենից արդյունավետը մարզումների համար երեկոյան վեցից մինչեւ կեսգիշեր ընկած ժամանակահատվածն է։

Այս ընթացքում պարապմունքներն են, որ ամենից արդյունավետ կերպով նվազեցնում են մարդու արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը եւ նպաստում քաշի կարգավորմանը։ Արդյունքները արձանագրվել են ինչպես բարձր ինտենսիվության, այնպես էլ չափավոր ինտենսիվության պարզումների դեպքում։