Քանի դիմորդ է քննություն հանձնելու «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից

Քանի դիմորդ է քննություն հանձնելու «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից

Այսօր բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ` հիմնական փուլի չորրորդ օրն է․ այս մասին հայտնում են Գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Դիմորդները քննություն են հանձնելու «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից։ Հանրապետությունում զբաղված է լինելու 35 քննական կենտրոն, 9-ը՝ Երեւանում, 26-ը՝ մարզերում: Դիմորդների ընդհանուր թիվը 4 հազար 418 է, մայրաքաղաքում՝ 1238, մարզերում՝ 3 հազար 180:

Երեւանի քննական կենտրոններն են. թիվ 14 հիմնական դպրոց, Ե. Քոչարի 12/1, 140 դիմորդ, թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 140 դ., թիվ 190 ա/դ, ՀԱԹ, Բ2, 140 դիմորդ, թիվ 170 ա/դ, Ավան, Թումանյան 3, 120 դ., թիվ 29 ա/դ, Սարյան 23, 140, թիվ 155 հ/դ, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 140, թիվ 135 հ/դ, Նոր Նորք, Ն. Ստեփանյան 5, 158, թիվ 168 հ/դ, Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 140, թիվ 6 հ/դ, Էրեբունի, Սասուցի Դավթի 2, 120 դիմորդ:

Հիշեցնենք, որ բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը մեկնարկել է հունիսի 11-ից եւ կավարտվի հունիսի 28-ին: 2-րդ փուլի համար հայտագրված դիմորդների թիվը նախորդ տարվանից (13 հազար 950) շուրջ 800-ով ավելի է (14 հազար 696)։