Ֆրանսիայի Սենատը Total-ին կոչ է անում դադարեցնել ներդրումներն Ադրբեջանում

Ֆրանսիայի Սենատը Total-ին կոչ է անում դադարեցնել ներդրումներն Ադրբեջանում

Ֆրանսիայի Սենատի հետազոտական ​​հանձնաժողովը կառավարությանը ներկայացրել է ֆրանսիական Total Energies հսկայի գործունեության մասին զեկույց, որում, մասնավորապես, առաջարկվել է, որ այս ընկերությունը դադարեցնի ներդրումները Ադրբեջանի նավթագազային հատվածում։
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Total Energies-ի գործունեությունը դիտարկվել է կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի համատեքստում։

Ֆրանսիայի Սենատի զեկույցը, որը ներկայացվել է Հինգերորդ Հանրապետության կառավարությանը, կոչ է արվում նաև «դադարեցնել Ադրբեջանի ածխաջրածնային հատվածում նոր նախագծերը կամ ընթացիկ նախագծերի նոր փուլերը, որոնց ներգրավված են ֆրանսիական ընկերություններին»:

Total Energies-ի գործունեությունը հետաքննող Սենատի հանձնաժողովը ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ նրա պատրաստած զեկույցը միաձայն ընդունվել է անցած շաբաթ։ Ընդհանուր առմամբ փաստաթուղթը պարունակում է 33 առաջարկություն։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ Ֆրանսիան պետք է դրսևորի ավելի նորարար մոտեցումներ, քան ԵՄ մյուս երկրները և անմիջապես դադարեցնի ռուսական հեղուկ գազի ներկրումը։

Ներկայումս եվրոպական շուկայում մեծ պահանջարկ կա կապույտ վառելիքի այս տեսակի նկատմամբ, որը Total Energies-ը ներմուծում է Սիբիրում գտնվող հանքավայրերից: Ի դեպ, այսօր Ռուսաստանի դեմ Եվրահանձնաժողովի պատժամիջոցների տասնչորսերորդ փաթեթը, որը ներառում է նաև հեղուկ գազի ներմուծման դեմ պատժամիջոցներ, արդեն համաձայնեցվել է դեսպանների մակարդակով։