Ինչպես պաշտպանվել շոգից․ օգտակար խորհուրդներ

Ամառվա այս եղանակին աստիճանաբար սկսում են շոգերը։ Եվրոպայում օդի ջերմաստիճանն արդեն հատել է 30 աստիճանը եւ հասնում է 40-ի, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Օդերեւութաբանները կոչ են անում օրվա շոգ ժամերին չգտնվել դրսում՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ, մնալ այնպիսի տարածքներում, որտեղ գործում է օդի հովացման համակարգ։ Բժիշկներն էլ հորդորում են շատ ջուր խմել եւ երկարատեւ զբոսանքներից խուսափել, որպեսզի շոգ եղանակի հետ կապված առողջական խնդիրներից հնարավոր լինի խուսափել։ Ի՞նչ պետք է անել շոգ եղանակին, ինչպես պաշտպանվել շոգից։ Ներկայացնում ենք մի քանի օգակար խորհուրդներ․
• Նախ, պետք է հրաժարվել կոֆեին, ալկոհոլ եւ շաքար պարունակող խմիչքներից, քանի որ դրանք ուժգնացնում են ջրազրկումը բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Իսկ դա մարդու համար կարող է ունենալ լուրջ հետեւանքներ։
• Պետք է խուսափել կամ նվազագույնի հասցնել ծանր ուտելիքների ընդունումը օրվա սննդային ռեժիմում։ Ծանր ուտելիքները մարսվում են բավականին դժվար եւ մարսման ընթացքում օրգանիզմը հավելյալ տաքանում է։ Բարձր ջերմաստիճանային պայմաններում դա խորհուրդ չի տրվում։
• Որքան էլ տարօրինակ է հնչում, ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս կծու սնունդ ուտել շոգ եղանակին, քանի որ այն առաջացնում է ակտիվ քրտնարտադրություն եւ նպաստում օրգանիզմի հովացմանը։
• Պետք է շատ ջուր խմել։
• Շոգ եղանակին խորհուրդ է տրվում կրել թեթեւ հագուստ, որը պետք է լինի բաց գույնի։ Այն պետք է օգնի օդի շրջանառությանն ու քրտինքի գոլորշացմանը։
• Պետք է հիշել, որ մի շարք դեղամիջոցներ, ինչպիսիք են՝ միզամուղները, ճնշման մի շարք դեղեր, որոնք մի շարք մարդկանց համար անհրաժեշտություն են, կարող են օրգանիզմը ջրազրկել։ Այս դեղամիջոցներ ընդունողները պետք է կարգավորեն օրվա ընթացքում ջրի խմելու ռեժիմը, որպեսզի օրգանիզմն ունենա բավարար քանակությամբ ջուր։
Կարծիքներ