Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի երկրամասի վրա. տուժածներ կան

Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի երկրամասի վրա. տուժածներ կան

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերի միջոցով հարձակվել են Կուբանի քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։

Կրասնոդարում կաթսայատան շենքում հրդեհ է բռնկվել. Սեվերսկի թաղամասում վնասվել է նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող շենքը։ Այս մասին հայտնում են մարզային օպերատիվ շտաբից և հավելել, որ հարձակման հետևանքով տուժածներ կան:

«Այս գիշեր մեր տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքները ենթարկվել են Կիևի հանցավոր ռեժիմի զանգվածային հարձակմանը։ 

Կրասնոդարում վնասվել է Յուժնի ավտոկայանի հարեւանությամբ գտնվող կաթսայատան շենքը։ Սեվերսկի շրջանում նավթավերամշակման գործարանի տարածքում տուժել են վարչական շենքեր»,- տելեգրամյան իր ալիքում հայտնել է օպերատիվ շտաբը: