Կբանակցի՞ Զելենսկին Ռուսաստանի հետ

Կբանակցի՞ Զելենսկին Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի գնա Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների՝ վախենալով կորցնել իր պաշտոնը։ Նման կարծիք են հայտնել ամերիկյան The American Conservative պորտալի վերլուծաբանները:

«Ուկրաինան պետք է դիտարկի այս գործարքին համաձայնվելու հնարավորությունը (խաղաղության բանակցություններ): Բայց նրանք դա չեն անի այն պարզ պատճառով, որ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, «չի գոյատևի», եթե գնա այդ քայլին», - ասվում է The American Conservative պորտալի նյութում: 

Ինչպես պարզաբանել են վերլուծաբանները, Կիևը չի համաձայնի դրան, քանի որ նման քայլը կհանգեցնի Ուկրաինայի նախագահի իշխանության կորստի։

Բացի այդ, հոդվածում ընդգծվում է, որ Զելենսկու լիազորությունների սահմանադրական ժամկետը լրացել է։ Դրանից, ըստ վերլուծաբանների, կարող են օգտվել ծայրահեղ աջ ուժերը՝ Զելենսկուն վերջնականապես հեռացնելու նախագահի պաշտոնից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին կրկին առաջարկ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։ Նրա խոսքով, եթե Կիևը դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան սահմաններից, ներառյալ Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն, ապա ռուսական զորքերը կդադարեցնեն կրակը: Ինչպես ընդգծել է Պուտինը, եթե Ուկրաինան հրաժարվի այս առաջարկից, ապա բանակցությունների հաջորդ պայմանները բոլորովին այլ կլինեն։

Ի պատասխան՝ Ուկրաինայի իշխանություններն ասել են, որ Պուտինը «նոր բան չի առաջարկել»։ Իսկ Զելենսկին նշել է, որ Կիևը բանակցությունների կգնա «նույնիսկ վաղը», եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը նույն տարածքներից։