Սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ մաշկային խնդիրների առաջացման պատճառ

Կաթն ու կաթնամթերքը կարող են դառնալ բշտիկների ու մաշկային բորբոքումների զարգացման պատճառ։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է կոսմետոլոգ Շաբագի Մադիևան։
«Սա պայմանավորված է նրանով, որ կաթում պարունակվող հորմոնները բարձրացնում են օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը և, որպես հետևանք, հանգեցնում մաշկային ճարպի արտադրության ավելացման, որն էլ խցանում է ֆոլիկուլները», - նշել է մասնագետը:
Բացի այդ, բշտիկների, բորբոքումների ու սև կետերի առաջացացման պատճառ կարող է դառնալ նաև արագ սննդի հաճախակի գործածությունը։ Բանն այն է, որ նման մթերքը հաճախ պարունակում է տրանսճարպեր և օրգանիզմում հայտնվելուց հետո ակտիվացնում են բորբոքային գործընթացները, ինչի հետևանքով տուժում է նաև մաշկը։
Մաշկային նման տհաճ խնդրի զարգացմանը նպաստող սննդամթերքի մյուս տեսակների թվում Մադիևան առանձնացրել է սուրճը, քաղցր ու աղի մթերքը և տապակած ուտեստները։
Կարծիքներ