Ողնաշարի խրոնիկ ցավի բուժման մեթոդ է մշակվել 

Ողնաշարի խրոնիկ ցավի բուժման մեթոդ է մշակվել 

Շատ մարդկանց մոտ առկա են ողնաշարի խորնիկ ցավեր, որոնք նրանց տանջում են ողջ կյանքի ընթացքում։ Արդյունավետ բուժման եղանակների որոնումը սովորաբար նման մարդկանց համար եւ առաջնահերթություն է, եւ շատ բարդ գործ։ Գիտական վերջին հետազոտությունները գենային ինժեներիայի ոլորտում, կարծես թե հույս են ներշնչում, որ այս հիվանդության բուժման արդյունավետ մեթոդ է ստեղծվում։ Նոր մեթոդով հնարավոր է դառնում վերացնել այն վնասվածքը, որը պատճառ է դառնում ցավի համար։ ԱՄՆ Օհայոյի համալսարանի գիտնականներն առաջին անգամ մշակել են գենային թերապիա, որը վերականգնում է ողնաշարի վնասված ողները մկների մոտ, առաջարկելով ցավի դեմ պայքարի նոր միջոց։ Նոր մեթոդի օգնությամբ նանո-կրիչները սպեցիֆիկ գեներըը հասցնում են վնասված հատվածներ, օգնելով հյուսվածքների վերականգնմանը։ Այդ հատուկ գեները խթանում են FOXF1 սպիտակուցի մշակմանը, որը կարեւոր դերակատարություն ունի հյուսվածքների զարգացման համար եւ բարելավվում է ողնաշարի ֆունկցիան։ Այս սպիտակուցի պարունակությունը ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում նվազում է։

Մասնագետները նշում են, որ իրենց մշակած նոր մեթոդը ահռելի մեծ նշանակություն ունի, քանի որ ոչ միայն նվազեցնում է ցավը, այլ նաեւ վերականգնում է ողնաշարի ճկունությունը, շարժունակությունը եւ կարող է մեծապես թեթեւացնել մարդկանց կյանքը, ովքեր տառապում են ողնաշարի խրոնիկ ցավերից։ Գիտնականները նկատում են, որ դեռեւս հավելյալ հետազոտություններ անցկացնելու կարիք կա, որպեսզի պարզ դառնա, թե նոր մեթոդը ինչպես է աշխատում մարդկանց պարագայում, նախքան կլինիկական շրջանառության մեջ ներդնումը։