Պետք չի էլի, Էդմոն ջան
«Մենք ասել ենք, որ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմի վերադարձի, նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլև ցույց տա»,- այս մասին, ինչպես հայտնի է, ասել է Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: Այսօր՝ մայիսի 22-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է վերոնշյալին:
«Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը։ Բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է բոլոր ռեժիմների առաջնորդներին: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նիկոլի կողքը նստած մարդն իրավունք ունի՞ տենց բան ասի։ Պետք չի էլի, Էդմոն ջան, պետք չի տենց բաներ ասես»,- ասել է Դանիելյանը:
Կարծիքներ