Պատերազմը մո՞տ է. մի շարք երկրներ կոչ են արել չմեկնել Լիբանան

Պատերազմը մո՞տ է. մի շարք երկրներ կոչ են արել չմեկնել Լիբանան

Քուվեյթը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և արաբական այլ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին չմեկնել Լիբանան, իսկ այնտեղ գտնվողներին հնարավորինս շուտ լքել երկիրը։ Այս մասին գրում է իսրայելական Vesty.co.il-ը։

Հրատարակության համաձայն՝ այս հանձնարարականը հնչել է Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև լայնածավալ պատերազմի մտավախությունների ֆոնին: Բացի այդ, իսրայելական 9-րդ ալիքը գրում է, որ Կանադան, վախենալով Լիբանանում լիարժեք պատերազմի բռնկվելուց, որոշել է տարհանել քաղաքացիներին մերձավորարևելյան այս երկրից։

Ըստ իսրայելցի լրագրողների՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին այս տեղեկատվությամբ կիսվել է իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի հետ զրույցում: Ջոլիի խոսքով՝ Օտտավան զինվորականներ է ուղարկել Լիբանան՝ պատերազմի դեպքում Կանադայի 45 հազար քաղաքացին