Ոչ մի դեպքում չայցելել ՌԴ. Պետդեպը՝ ամերիկացիներին

Ոչ մի դեպքում չայցելել ՌԴ. Պետդեպը՝ ամերիկացիներին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նախազգուշացրել է իր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։

«Ոչ մի ամերիկացի: Շեշտում եմ՝ ոչ մի ամերիկացի որևէ պատճառով չպետք է այցելի Ռուսաստան: Ես հասկանում եմ, որ երբեմն ամերիկացիների համար, ովքեր հարազատներ ունեն Ռուսաստանում, հաճախ դրանք առողջական խնդիրներ ունեցող տարեցներ են, ցանկանում են այցելել նրանց և այդ դեպքում նրանց համար Ռուսաստանի Դաշնություն մեկնելը կենսական անհրաժեշտություն է: 

Բայց խնդրում եմ հիշեք, որ Ռուսաստան մեկնելը անհավատալի վտանգ է պարունակում, որ ձեզ կձերբակալեն, կկալանավորեն և կդատապարտեն: 

Այսպիսով, մենք կշարունակենք ուղերձ հղել յուրաքանչյուր ամերիկացու՝ երբեք, ոչ մի պատճառով մի՛ գնացեք Ռուսաստան»: - լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ պաշտոնյան։