Հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ

Հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ

Ֆուտբոլային թեժ ամառն ավելի կթեժանա newmag / summer fest-ին։

Գրքի և արվեստի փառատոնի գլխավոր իրադարձությունը. հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ։
Չեմպիոնական տարի, Եվրո-2024 և ֆուտբոլային նոր ծրագրեր՝ բացառիկ զրույց, որը Իտալիայի նորընծա չեմպիոնի, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կանցկացնի newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Հայաստանի բազմակի չեմպիոն և ազգային ընտրանու նախկին ավագ Մխիթարյանի հետ հանդիպումը տեղի կունենա փառատոնի 2-րդ օրը՝ հունիսի 23-ին, 21:00, Երազ այգում։