Եգիպտոսը ևս ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

Եգիպտոսը ևս ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը

Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Այս մասին նշված է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ճանաչումը կարևոր քայլ է, որն աջակցում է պաղեստինցի ժողովրդի՝ իսրայելական օկուպացիային վերջ դնելու և անկախ պետության ստեղծման իրավունքի օրինականությանը»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և հայտարարել Պաղեստինի պետության ճանաչման մասին:

Երևանի որոշումը ողջունել է Թուրքիայի ԱԳՆ-ն, իսկ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հատուկ երախտագիտություն է հայտնել:

ՀՀ ԱԳՆ-ի որոշման պատճառով Իսրայելի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը՝ զրույցի և նկատողություն ստանալու համար: 
Բացի այդ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը բավականին կոշտ է արձագանքել Երևանի քայլին՝ նախազգուշացնելով լուրջ հետևանքների և իսրայելա-հայկական հարաբերությունների վատթարացման մասին: