Կաշառակեր քաղաքապետը խնդրել է կալանքը փոխել ԼՂ-ում աշխատանքով

Կաշառակեր քաղաքապետը խնդրել է կալանքը փոխել ԼՂ-ում աշխատանքով

Շամխորի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ալիմփաշա Մամեդովի քրեական գործով դատավարությունն ավարտվում է, հայտնում է Qafqazinfo-ն։

Գյանջայի (Գանձակ) ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում նախկին պաշտոնյան իր վերջին խոսքն է ասել:

Մամեդովը դատարանին խնդրել է իր համար մեղմ պատիժ սահմանել եւ որոշակի պայմաններով ազատ արձակել։ Իր խնդրանքը մեղադրյալը պատճառաբանել է գործով պատճառված վնասի փոխհատուցման հետ։

«Ավելի քան 3 տարի բանտում եմ։ Ես աշխատասեր մարդ եմ, ինձ համար դժվար է բանտում լինել: Ամենակարևորը՝ ես ուզում եմ մասնակցել Ղարաբաղում շինարարական աշխատանքներին։ Խնդրում եմ ինձ ազատ արձակել, որպեսզի կարողանամ օգտակար լինել ազատագրված տարածքների վերականգնման գործում»,- ասել է Մամեդովը։

Հավելենք, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ։