Դպրոցական նստարանից՝ ուղղիչ գաղութ. քննադատել է Պուտինին

Դպրոցական նստարանից՝ ուղղիչ գաղութ. քննադատել է Պուտինին

Օրլովի մարզի 15-ամյա դպրոցական Արսենի Տուրբինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ուղղիչ գաղութում պատժի կրմամբ՝ «Ռուսաստանի ազատության լեգիոն»-ին մասնակցելու և Պուտինին քննադատող թռուցիկներ բաժանելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը։ 2023 թվականի օգոստոսի 29-ին ԱԴԾ աշխատակիցները խուզարկել են Լիվնի քաղաքի բնակարանը, որտեղ Տուրբինն ապրում է ծնողների հետ։ Աշակերտին կասկածում էին ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ։

Սեպտեմբերի 5-ին աշակերտին ձերբակալել են, իսկ հաջորդ օրը նրան տնային կալանքի են ենթարկել՝ վարժարան հաճախելու հնարավորությամբ։ 2024 թվականի մայիսի 31-ին խափանման միջոցը փոխվել է որոշակի գործողությունների արգելման, նշում են իրավապաշտպանները։ Ըստ քննիչների՝ Տուրբինը ընդդիմադիր հրապարակումների ազդեցության տակ «ձևավորել է արմատական ​​ծայրահեղական քաղաքական հայացքներ», ինչի արդյունքում 2023 թվականի հունիսի սկզբին 14-ամյա տղան այդ ժամանակ գրել է «Ռուսաստանի ազատության լեգիոն»-ի Telegram-յան հարթակին և լրացրել անդամակցության հայտը: ԱԴԾ-ն կարծում է, որ այս կերպ դեռահասը միացել է Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված կառույցին:

Ենթադրաբար, որպես «ահաբեկչական կազմակերպության» անդամ, 2023 թվականի հունիս-հուլիսին Տուրբինը «Քեզ այսպիսի նախագահ պե՞տք է» վերտառությամբ թռուցիկներ է տարածել հարևանների փոստարկղերում։ Ինքը՝ դեռահասը, նշում է, որ ինքը չի միացել Լեգիոնին, այլ թռուցիկներ է բաժանել՝ առաջնորդվելով սեփական համոզմունքներով, և ոչ թե որևէ մեկի հրահանգով։