Արաբական երկրները միահամուռ ողջունում են Պաղեստինը ճանաչելու ՀՀ որոշումը

Արաբական երկրները միահամուռ ողջունում են Պաղեստինը ճանաչելու ՀՀ որոշումը

Գրել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ճանաչել է Պաղեստինի պետությունը, ինչի վերաբերյալ համապատասխան հայտարարություն է տարածվել նախօրեին:

Տեղեկացրել ենք նաև, որ Երևանի որոշումը ողջունել են Պաղեստինի, Եգիպտոսի, Թուրքիայի, Հորդանանի արտաքին գերատեսչությունները՝ դա կարևոր քայլ համարելով մերձավորարևելյան տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատման ճանապարհին:

ՀՀ ԱԳՆ-ի որոշումը ողջունել են նաև արաբական աշխարհի մյուս երկրները՝ Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Օմանը, իսկ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հատուկ երախտագիտություն է հայտնել Հայաստանին այդ բարեկամական քայլի համար:

Լիբանանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումն արտացոլում է Հայաստանի հավատարմությունը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու իրավունքի սկզբունքներին։
Կատարի Պետությունը ևս կարևոր քայլ է որակել Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի պետության ճանաչումը: Նշվել է, որ այդ որոշումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը։

Օմանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը հետևել Հայաստանի օրինակին՝ Պաղեստինի ժողովրդի՝ սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունքները պաշտպանելու համար։
Նմանատիպ հայտարարություն է արել նաև Քուվեյթի ԱԳՆ-ն։