Կգնանք մինչև վերջ. Պուտինն ակնարկել է միջուկային զենքի մասին

Կգնանք մինչև վերջ. Պուտինն ակնարկել է միջուկային զենքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեա և Վիետնամ կատարած այցից հետո Հանոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի ռազմավարական պարտության դեպքում ծայրահեղ միջոցների դիմելու և միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին։

Պուտինի խոսքով, Մոսկվան պատրաստ է ամենածայրահեղ քայլերի դիմել, եթե Արևմուտքը ՌԴ-ին մոտեցնի ռազմավարական պարտությանը. 

«Ռուսաստանի համար դա նշանակում է իր պետականության ավարտը։ Սա նշանակում է ռուսական պետության հազարամյա պատմության ավարտ։ Կարծում եմ՝ սա բոլորի համար պարզ է։ 
Եվ հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է վախենանք։ Ավելի լավ չէ՞ այդ ժամանակ գնալ մինչև վերջ։ Սա տարրական ֆորմալ տրամաբանություն է»։

Միևնույն ժամանակ, Պուտինի համոզմամբ, Ռուսաստանին դեռևս պետք չէ կանխարգելիչ հարված հասցնել: