Քանի մարդ է ներկա եղել Մադոննայի անվճար համերգին 

Քանի մարդ է ներկա եղել Մադոննայի անվճար համերգին 

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Կոպակաբանա լողափում տեղի ունեցած աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի համերգին ներկա է եղել 1,6 միլիոն մարդ։ Համերգը եղել է անվճար՝ Celebration համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում։ Տեղի մամուլի հրապարակումների համաձայն, ասեղ գցելու տեղ չի եղել ոչ միայն Կոպակաբանա լողափում, այլ նաեւ հարակից փողոցներում։ Երկրպագուները տեղ են գրավել դեռ համերգից մի քանի օր առաջ։ Առավել ունեւոր երկրպագուները համերգին հետեւել են զբոսանավերից կամ էլ դեպի լողափ բացվող իրենց բնակարանների պատշգամբներից։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 30 աստիճան, համերգի ընթացքում՝ 27 աստիճան։ Ավելի քան 2 ժամ տեւած համերգի ընթացքում անվտանգության ապահովման համար ներգրավվել է 3 հազարից ավելի ոստիկան։ Համերգի կազմակերպման համար ծախսվել է 3,94 միլիոն դոլար։ Համերգի շնորհիվ Ռիո դե Ժանեյրոյի տնտեսության մեջ հավելյալ 59,14 միլիոն դոլարի հոսք է եղել։