Թող խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, եթե վախենում են

Թող խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, եթե վախենում են

Մենք ամեն ինչի պատրաստ ենք, որ այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի։ Վախենու՞մ են:Վախենում են թող խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, գնան սառը ջուր խմեն։ Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրառնալով նախկինների հնարավոր վերադարձի վերաբերյալ դիտարկումներին:

«Մենք սահմանազատմանն ու սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է։ Մենք կողմ ենք, որպեսզի սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ», -ասել է նա: