«Չելսիի» գլխավոր մարզիչը հեռացել է 

«Չելսիի» գլխավոր մարզիչը հեռացել է 

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ազատվել է աշխատանքից, գրում է The Telegraph պարբերականը։ Համաձայն հրապարակման, Պոչետինոն նախօրեին հանդիպել է ակումբի մարզական տնօրեններ Պոլ Վինսթենլիի եւ Լոուրենս Ստյուարտի հետ, ինչպես նաեւ ակումբի համասեփականատեր Բեխդադ Էգբալի, որի արդյունքում էլ որոշում է կայացվել, որ արգենտինացի մասնագետը կթողնի զբաղեցրած պաշտոնը «Չելսիում»։

Ընդգծվում է, որ Պոչետինոն աշխատանքային հարաբերությունները անգլիական ակումբի հետ ավարտել է դրական նոտայով։ Այժմ արդեն լոնդոնյան ակումբը կսկսի նոր գլխավոր մարզչի որոնումները։