ՌԴ-ում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել․ ահազանգ

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել․ ահազանգ

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 FLiRT շտամների նոր խմբով վարակվածների 178 դեպք։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռոսպոտրեբնադզորին։

«Մոնիտորինգի ամբողջ ժամանակահատվածում հայտնաբերվել է FLiRT նոր տարբերակների 178 դեպք, այդ թվում՝ KP.2 (երեք դեպք), KP.1.1 (հինգ դեպք), KS.1 (170 դեպք): Դրանք բոլորն էլ մեծ վտանգ են ներկայացնում, քան դրա մյուս տեսակները»,- հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

FLiRT տարբերակների ախտանիշները նման են օմիկրոն տարբերակին՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն, գլխացավ, մկանային ցավ, համի/հոտի կորուստ: