Տրանսպորտի որոշ երթուղիներ ուղեգծերից դուրս են եկել. Քաղաքապետարանը դա սաբոտաժ է համարում

Տրանսպորտի որոշ երթուղիներ ուղեգծերից  դուրս են եկել. Քաղաքապետարանը դա սաբոտաժ է համարում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների ուղեգծերից դուրս գալու դեպքերին:

Նրա տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ,

հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ: